12-րդ տուրում երկրի գործող չեմպիոնը «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում ընդունեց «Աստոն Վիլլային», ով նախորդ տուրում լուրջ դիմադրություն ցույց տվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Խաղը ընթացավ Մանչինիի սաների տարածքային և խաղային մեծ առավելությամբ: Առաջին խաղակեսում միակ գոլը խփեց Դավիդ Սիլվան:
Երկրորդ խաղակեսում էլ «քաղաքայինները» ունեցան մեծ առավելություն: 54-րդ րոպեյին աչքի ընկավ Սերխիո Ագուերոն՝ 2:0, ով սկիզբ դրեց «Աստոն Վիլլայի» դարպասին գոլային տարափին: 65-րդ և 74-րդ րոպեներին Կարլոս Տևեսը դուբլ ձևակերպեց, իսկ 67-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Ագուերոն: