
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հայտարարել է, որ կիսապաշտպան Մեյսոն Մաունտը չի միանա Անգլիայի հավաքականին:
24 ամյա Մաունտը ընդգրկվել է այն 25 խաղացողների թվում, որոնք հրավիրվել են Անգլիայի հավաքական՝ Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Իտալիայի և Ուկրաինայի դեմ խաղերի համար:
Խնդիրը, սակայն, այն է, որ Մաունտը վնասվածք է ստացել փետրվար ամսից, և Փոթերը պատրաստ չէ ռիսկի դիմել և բաց թողնել Մեյսոնին, ով բաց կթողնի Պրեմիեր լիգայի շաբաթ օրը կայանալիք «Էվերթոնի» դեմ խաղը:
«Վերջին հանդիպման ժամանակ նա 100 տոկոսով կարգին չէր: Նա դեռ այնքան էլ պատրաստ չէ և չի գնա Անգլիայի հավաքական», – մեջբերում է BBC-ին: