«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Նոթինգհեմ Ֆորեստի» և «Արսենալի» դեմ հանդիպումները։
Իր պաշտոնական հայտարարության մեջ «Յունայթեդը» չի մանրամասնել վնասվածքի բնույթը, միայն ասել է, որ Մաունտը «փոքր խնդիրներ» ուներ շաբաթ օրը «Տոտտենհեմի» խաղից հետո:
«Յունայթեդը» ակնկալում է, որ Մեյսոնը կվերադառնա խաղադաշտ միջազգային ընդմիջումից հետո: Խոսքը, հավանաբար, սեպտեմբերի 16-ին կայանալիք «Բրայթոնի» հետ հանդիպման մասին է։
Այս ամառ «Չելսիից» 60 մլն ֆունտով գնված Մաունտը եղել է «Յունայթեդի» մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի երկու առաջին հանդիպումներում, սակայն 24 ամյա անգլիացին միջին մակարդակի ֆուտբոլ է ցուցադրել:
Մաունտի բացակայության դեպքում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը պետք է որոշի Կազեմիրոյի և Բրունո Ֆերնանդեսի նոր գործընկերոջը կիսապաշտպանությունում: Մեյսոնին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Քրիստիան Էրիկսենն է։