«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Մոնպելյեի» և Ֆրանսիայի ազգայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մապու Յանգա-Մբիվայի տեղափոխության մասին: Գործարքը «կաչաղակների» համար արժեցել է 7 մլն ֆունտ:
Երեքշաբթի օրը Մապուն մեկնեց «Նյուքասլ», որտեղ անցավ բուժզննում և ստորագրեց 5.5 տարվա պայմանագիր: Ֆրանսիացին «Նյուքասլում» հանդես կգա 13 համարի մարզաշապիկով:
Յանգա-Մբիվան «Մոնպելյեի» սան է, որի կազմում մասնակցել է ավելի քան 200 խաղի: Պաշտպանը «Մոնպելյեի» ավագն էր: Թիմը անցած տարի հաղթեց Լիգա 1-ում: Այս մրցաշրջանում ֆրանսիացին հնարավորություն էր ստացել խաղալ Չեմպիոնների Լիգայում:
-Իմ համար կարևոր որոշում էր տեղափոխվել «Նյուքասլ» և հանդես գալ Պրեմիեր Լիգայում: «Նյուքասլը» Լիգայի լավագույն ակումբներից մեկն է և ես կփորձեմ այստեղ հասնել հաջողության:
Ավելացնենք, որ 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված էին նաև «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: