«Չելսիի» կիսապաշտպան Մարկո Մարինը վստահ է, որ իրեն կհաջողվի ցույց տալ իր պոտենցիալը «Սթեմֆորդ Բրիջում»:
24-ամյա գերմանացին Լոնդոն է տեղափոխվել անցած ամռանը «Վերդերից»: Նա ընդամենը հինգ հանդիպման է մասնակցել բոլոր առաջնություններում: Շատերն են կարծում, որ Մարինը սխալ որոշում կայացրեց՝ տեղափոխվելով «Չելսի», սակայն անձամբ խաղացողն այլ կարծիք ունի:
-Կարծում եմ, որ դեռ վաղ է դատել իմ կարիերայի մասին «Չելսիում»: Ամեն դեպքում դեռ շատ քիչ ժամանակ է անցել: Իրենց դերն ունեցան նաև վնասվածքները, սակայն փոխարինման դուրս գալով վերջին հանդիպումներում՝ ապացուցեցի, որ կարող եմ բարձրակարգ խաղ ցուցադրել:
Այժմ ինձ պետք է այնպես մտնել խաղային ռիթմի մեջ, որ կարողանամ ցույց տալ իմ ամբողջ պոտենցիալը: Չեմ ափսոսում այստեղ տեղափոխվելուս համար: Իմ ժամանակն անպայման գալու է,- հայտնել է Մարկոն: Goal