• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարկո Սիլվան դժգոհել է ժամանակի ձգձգման դեմ պայքարի նոր կանոններից

«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան դժգոհել է, որ ժամանակի ձգձգման դեմ պայքարի նոր կանոնները ձեռնտու են մեծ ակումբներին:

Պրեմիեր լիգայի շրջանակներում «Ֆուլհեմի» ունեցած վերջին դիմակայության ժամանակ կարողացավ խուսափել պարտությունից և դա արեց 10 ֆուտբոլիստով։

83-րդ րոպեին «սպիտակները» մնացին տասը ֆուտբոլիստով, երբ պաշտպան Կելվին Բասսին մրցավար Փոլ Թիրնին երկրորդ դեղին քարտի համար հեռացրեց խաղադաշտից:

Բասսին իր առաջին դեղին քարտը ստացավ ժամանակը ձգելու համար, ու Սիլվան չի կարող համաձայնվել դրա հետ։ Մարկոն նաև վրդովված է, որ Թիրնին չպատժեց «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սակային Բասսիի նկատմամբ խախտման համար, երբ «զինագործները» խփեցին իրենց երկրորդ գոլը:

«Կելվինի առաջին քարտը ծիծաղելի էր»։

«Իմ կարծիքով, «Արսենալի» երկրորդ գոլի դեպքում դա ակնհայտ խախտում էր Կելվինի նկատմամբ: Սական բռնեց նրա ձեռքը, սա ակնհայտ խախտում է: Ես խոսեցի չորրորդ պաշտոնյայի հետ, և նա ասաց «Կկանչեմ գլխավոր մրցավարին, որպեսզի քեզ դեղին քարտ ցույց տամ»։

«Իհարկե, հասկանում ենք, որ նոր հրահանգներով ենք խաղում, նրանք զրկում են խաղը էմոցիաներից»։

«Նրանք կպաշտպանեն մեծ ակումբներին, քանի որ ցանկացած որոշում պետք է հետևողական լինի: Եթե «Ֆուլհեմի» խաղացողին 15 վայրկյան պահանջվի նետում կամ տուգանային հարված կատարելու համար, դա կլինի դեղին քարտ»:

«Այս խաղացողը միշտ ճնշման տակ է լինելու, քանի որ խախտում թույլ տալու դեպքում նա երկրորդ դեղին քարտը կստանա, ինչպես, օրինակ, այսօր եղավ Կելվինի հետ»։

«Բայց դա այդպես չէ մյուս ակումբների դեպքում: Եթե դուք նկատել եք՝ Պարտիին ավելի երկար ժամանակ պահանջվեց գնդակը խաղի մեջ մտցնելու համար, քան Կելվինը»:

«Սա (Բասսիի դեպքում) դեղին քարտ չէ, ինչո՞ւ պետք է ցույց տրվի, միայն այն պատճառով, որ մրցակիցը պարտվում է խաղը: Դրա համար ես ասում եմ, որ այս որոշումները հետևողական չեն»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։