• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարկ Կուկարելիան մկանային վնասվածք է ստացել

«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկարելիան մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ։

Կուկարելիան սկսեց «Չելսիի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը «Ռեալի» դեմ՝ փոխարինելով որակազրկված Բեն Չիլուելին, սակայն Մարկը դուրս մնաց «Բրենտֆորդի» դեմ հանդիպման հայտացուցակից:

Պարզվում է, որ Կուկարելիան բաց է թողել «Չելսիի» 2-0 հաշվով պարտությունը քառագլուխ մկանչ վնասվածքի պատճառով, իսկ Մարկի ապաքինումը կտևի շաբաթներ:

«Կուկարելիան վնասվածք է ստացել: Նա վնասեց իր քառագլուխ մկանը երկու օր առաջ մարզման ժամանակ: Նա մի քանի շաբաթ բաց կթողնի այդ վնասվածքի պատճառով»,- «Կապույտների» մարզիչ Ֆրենկ Լեմպարդի խոսքերն է մեջբերում Football.London-ը: