• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարկ Հյուզը հորդորում է ուշադրություն չդարձնել «ՔՊՌ»-ում ունեցած անհաջողությունների վրա

Մարկ Հյուզ«Ստոկ Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը հորդորում է իրեն չդատել «Քուինս Պարկ Ռեյնջերսում» ունեցած անհաջողությունների համար:

«ՔՊՌ»-ը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից նաև Հյուզի պատճառով, որին դեկտեմբերին հեռացրին պաշտոնից: «Ստոկում» ուելսցի մասնագետը որոշել է ապացուցել, որ դա պարզապես պատահականություն էր:

-Կարող եմ հասկանալ, որ որոշ երկրպագուներ դեմ են ինձ, որովհետև վերջին կես տարվա ընթացքում շատ էին խոսում, որ իմ մարզչական հնարավորությունները մեծ հարցականի տակ են դրված:

Երբ դու կորցնում ես աշխատանքն այնպիսի իրավիճակում, որում ես լքեցի «ՔՊՌ»-ը, ապա միշտ էլ անհանգստություն կա, որ դու երբեք հնարավորություն չես ստանա: Այնուամենայնիվ, միշտ էլ հավատացել եմ, որ կարող եմ մարզել այդպիսի մակարդակում: Պրեմիեր Լիգայում անցկացրել եմ մոտ 280 հանդիպում որպես մարզիչ, և ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում:

Հասկանում եմ, որ մարդիկ ինձ դատւոմ են «ՔՊՌ»-ի տեսանկյունից, որովհետև դա իմ վերջին աշխատանքն էր: Սակայն բարեբախտաբար «Ստոկի» ղեկավարներն առաջ են նայում և իրենց համար ես հարմար թեկնածու եմ: Այժմ ես հնարավորություն ունեմ ապացուցելու, որ այն, ինչ մարդիկ խոսում էին իմ մասին «ՔՊՌ»-ից հեռանալուց հետո, սխալ էր,- հայտնել է մասնագետը: The Guardian