«Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը վստահ է, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադել Տաարաբթը կմնա թիմում:
Տաարաբթը 2010թ.-ին խփած 19 գոլով և արդյունավետ խաղով մեծ դեր ունեցավ «ՔՊՌ»-ի Պրեմիեր Լիգա վերադառնալու գործում: Իսկ ահա նախորդ մրցաշրջանը մարոկացու մոտ չստացվեց: Ընթացիկ մրցաշրջանում էլ թիմը դեռևս հաղթանակ չի ունեցել:
Բրիտանական թերթերը գրում էին 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Արսենալ»-ի ունեցած հատաքրքրության մասին: Սակայն Հյուզը վստահ է, որ Ադելը իրեն երջանիկ է զգում «Լոֆտուս Ռոուդ»-ում:
-Տաարաբթի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին լուրերը ինձ համար նորություն չեն: Սակայն ես գիտեմ, որ նա շատ երջանիկ է այստեղ և հենց «ՔՊՌ»-ի հետ է կապված նրա ապագան: Մենք օգնում ենք նրան, հնարավորություն ենք տալիս հասնելու հաջողության և նա դա լավ է հասկանում,- ասել է Հյուզը: Daily Mail