«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտարարել է դարպասապահ Մարկ Շվարցերին հրաժեշտ տալու մասին:
40-ամյա ավստրալացու պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել համագործակցությունը:
Շվարցերի հաշվին, ով 2008 թվականին է տեղափոխվել «Ֆուլհեմ», ավելի քան 500 խաղ է գրանցված Պրեմիեր Լիգայում:
Պայմանագրերի ժամկետներն ավարտվելու հետ կապված «Ֆուլհեմից» հեռացել են նաև Սայմոն Դևիսը, Քրիս Բեյրդը, Գեորգիոս Կարագունիսը, Մլադեն Պետրիչը և Շաբա Շոմադին: