«Կրիստալ Փելեսի» հարձակվող Մարուան Շամախը հայտնել է, որ իրեն անցած մրցաշրջանում խաբել են «Վեստ Հեմում» խաղային փորձ ապահովելու հետ կապված:
Դեռևս «Արսենալի» ֆուտբոլիստ համարվելով` ձմռանը մարոկկացին վարձավճարով տեղափոխվել էր «Վեստ Հեմ»: Սակայն «Ապտոն Պարկում» Շամախը հաշված խաղեր է անցկացրել, և հենց դրա հետ են կապված նրա պահանջները:
-Ես սխալ որոշում կայացրեցի: «Վեստ Հեմի» մարզիչ Սեմ Էլլարդայսն ինձ խոստացավ, որ ես կխաղամ Էնդի Քերոլի փոխարեն, քանի որ նա վնասվածք ուներ, սակայն նա իմ հանդեպ հարգալից չգտնվեց: Ինձ խաբեցին:
Ալու Դիարան, ով այն ժամանակ «Վեստ Հեմում» էր հանդես գալիս, ինձ զգուշացրեց, որ նման բան կարող է տեղի ունենալ: Սակայն ես համառեցի և տեղափոխվեցի այդ ակումբ,- Daily Star-ի հետ հարցազրույցում հայտնել է Շամախը: