• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարուան Ֆելայնի. «Մոյեսը հրաշալի մարզիչ է, սակայն նա գիտի, թե երբ պետք է կոպիտ լինել»

Մարուալ Ֆելայնի և Դևիդ Մոյես«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուալ Ֆելայնին հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարողանում է կոպիտ լինել խաղացողների հետ:

-Մոյեսը հիանալի մարզիչ է և արժանապատիվ մարդ, սակայն հավատացեք ինձ՝ նա կարող է շատ կոպիտ լինել: Եթե ցանկանում ես ստեղծել թիմ, որն ի վիճակի կլինի տիտղոսներ նվաճել, ապա պետք է այդպիսին լինելու կարողություն ունենաս: Ֆուտբոլն է այսպիսին: Իսկ Մոյեսը կարողանում է սարսափելի լինել:

Հիշում եմ՝ ինձ որակազրկել էին «Ստոկի» հետ խաղի ժամանակ, և մարզիչը բոլորին հանգիստ տվեց, բացի ինձնից: Ես պետք է ներկայանայի մարզումներին: Այնտեղ միայն ես և նա էինք, և դա հեշտ չէր:

Այս կերպ նա ցանկանում էր ինձ հասկացնել, որ թիմին վատ վիճակում եմ դրել և պետք է ուղղեմ սխալս իմ աշխատանքով: Ահա այդ իսկ պատճառով էլ նա հրաշալի մարզիչ է, նա գիտի, թե երբ պետք է կոպիտ լինել:

Այո, Մոյեսը խիստ է, սակայն լավ անձնավորություն է, լավ մասնագետ: Նա կարևոր դեր է խաղացել իմ կարիերայում: Միայն կարող եմ շնորհակալությունս հայտնել ամեն ինչի համար,- ասել է Մարուանը: