Մոտակա օրերին «Ֆուլհեմը» հույս ունի, որ կհայտարարի «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգին ձեռք բերելու մասին:
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը դեռևս հունվարին էր փորձել ձեռք բերել իր հայրենակցին, սակայն տրանսֆերը խափանվեց վերջին պահին, երբ Մարտենն արդեն պատրաստվել էր մեկնել Լոնդոն:
Հիմա նոր դարպասապահն ավելի անհրաժեշտ է «Ֆուլհեմին», քան հունվարին, քանի որ ակումբի առաջին համար Մարկ Շվարցերի պայմանագիրը լրանում է ամսվա վերջին, իսկ նոր պայմանագիր կնքել ավստրալացին չի ցանկացել, քանի որ հիմնական կազմում հանդես գալու որևէ երաշխիք չի ստացել:
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, «Ֆուլհեմը» մտադիր է Ստեկելենբուրգի հետ կապված բոլոր ձևակերպումներն ավարտել հաջորդ շաբաթ: