Հարձակվող Գաբրիել Մարտինելին բաց կթողնի «Արսենալի» մեկնարկը Չեմպիոնների լիգայում և ռիսկի է դիմում նույնիսկ չվերադառնալ հաջորդ կիրակի «Տոտտենհեմի» դեմ կայանալիք դերբիին:
Մարտինելին մկանային վնասվածք է ստացել անցած կիրակի «Էվերթոնի» դեմ խաղի առաջին խաղակեսում (0-1):
Մարտինելին շարունակում է մնալ «Արսենալի» բժշկական անձնակազմի հսկողության տակ, սակայն արդեն պարզ է, որ 22 ամյա բրազիլացին չորեքշաբթի երեկոյան «ՊՍՎ»-ի դեմ խաղում Էմիրեյթսի խաղադաշտ դուրս չի գա:
«Նա ինչ-որ բան է զգացել ազդրի հետևի մասում, և մենք պետք է լրացուցիչ թեստեր անցկացնենք՝ վնասվածքի լրջությունը պարզելու համար»:
«Բայց նա անկասկած բաց կթողնի վաղվա հանդիպումը: Ինչ վերաբերում է դերբիին, մենք դեռ չգիտենք»:
«Ինչպես ասացի, մենք պետք է ավելի շատ թեստեր անցկացնենք, և հետո հասկանանք», – «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
Բացի Մարտինելիից, «զինագործների» մյուս կորուստը կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին է, սակայն նա ծնկի վնասվածքից վերականգնման վերջին փուլում է և կարող է վերադառնալ խաղադաշտ մինչև սեպտեմբերի վերջ։