«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ակնարկել է, որ ամռանը հնարավոր է թարմացնի հետաքրքրությունը «Սպարտակի» վինգեր Էյդեն Մակգիդիի նկատմամբ:
Հայտնի է, որ դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբը բանակցություններ է վարել Իռլանդիայի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մարտինեսը կարող է մեկ անգամ էլ փորձել:
-Նշանակում է, որ այդ ժամանակ (հունվարին) տրանսֆերը չպետք է կայանար: Այս կամ այն պատճառով գործարքը խզվեց:
Հավանում եմ Էյդեն Մակգիդիին, նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որին մեծ ապագա է սպասվում: Եթե հավանում ես խաղացողին, ապա միշտ էլ նրան կհավանես,- հայտնել է Մարտինեսը: Sky Sports