Համաձայն Daily Mail-ի, «Էվերթոնը» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է ուժեղացնել իր կազմը «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսով:
22-ամյա նիգերացին «Էվերթոնի» նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի հետ համատեղ աշխատելու փորձ ունի «Ուիգանում»: Չի բացառվում, որ Մոզեսի «Էվերթոն» տեղափոխության նախաձեռնությունը պատկանում է հենց իսպանացի մասնագետին:
Աղբյուրի համաձայն, «Էվերթոնը» նախընտրում է Վիկտորին մեկ տարով վարձակալելու տարբերակը, ում պակասում է խաղային փորձը «Սթեմֆորդ Բրիջում»: Որպես այլընտրանք «Գուդիսոն Պարկում» քննարկում են նաև «Սպարտակի» ֆուտբոլիստ Էյդեն Մակգիդիի և «Սուոնսիի» ֆուտբոլիստ Նաթան Դայերի թեկնածությունը: