«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը որոշել է պաշտպան Ջոն Սթոնսին չվաճառել «Չելսիին»։
Ամառվա սկզբին մերսիսայդյան ակումբը մերժեց 21֊ամյա անգլիացուն 20, իսկ հետո 26 մլն ֆունտով վաճառել Անգլիայի գործող չեմպիոնին։ Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք «Չելսին» նոր առաջարկ կանի։
Մարտինեսի խոսքերով, «Էվերթոնը» վերջնականապես որոշել է «Գուդիսոն Պարկում» պահել Ջոնին։
֊Ինչպես արդեն ասել եմ, Ջոնը չի վաճառվում և այստեղ կարելի է վերջակետ դնել։ Մենք պարզ հասկացրել էինք, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել իր ֆուտբոլիստից։ «Էվերթոնն» այն ակումբը չէ, որը վաճառում է իր առաջատարներին։
Կարծում եմ՝ Ջոնը հիանալի խաղ անցկացրեց («Ուոթֆորդի» հետ)։ Մենք նրա հետ պլաններ ունենք ոչ միայն առաջիկա շաբաթների, այլ նաև ողջ մրցաշրջանի համար,֊ Մարտինեսի խոսքերն է մեջբերում The Guardian֊ը։