• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինես. «Բեյնսը «Յունայթեդ» տեղափոխվելու ցանկություն չի հայտնել»

Մարտինես և Բեյնս«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հերքել է, որ պաշտպան Լեյթոն Բեյնսը խնդրել է իրեն բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»:

 
Հայտնի է, որ Անգլիայի չեմպիոնները հետաքրքրված են 27-ամյա անգլիացու ծառայություններով, իսկ այժմ էլ Բեյնսը, եթե հավատանք մամուլում տարածված տեղեկությանը, խնդրել է ակումբին համաձայնեցնել իր տեղափոխությունն «Օլդ Թրաֆորդ»:

 
Եվ չնայած, որ Լեյթոնը երեկ Լիգայի գավաթի «Սթիվենեյջի» հետ խաղում հիմնական կազմում խաղադաշտ դուրս չի եկել, դա որևէ կերպ կապված չէ «Յունայթեդ» տեղափոխվելու նրա ցանկության հետ:

 
-Ես չեմ պատրաստվում մեծ նշանակություն տալ բամբասանքներին և շահարկումներին: Ներկա պահին ես միայն խաղի մասին եմ մտածում, իսկ դուք չափազանց շատ եք կենտրոնանում բամբասանքների վրա: Ես ասելու ոչինչ չունեմ, իսկ եթե որևէ բան լինի, ապա մենք միանգամից կասենք երկպագուներին,- Goal-ի հետ հարցազրույցում հայտնել է Մարտինեսը:

Հետաքրքիր փաստեր