«Ուիգան Ատլետիկի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի խոսքերով իր ակումբը «Տոտտենհեմի» հետ խաղում չի կենտրոնանալու բացառապես Գարեթ Բեյլի վրա:
Մարտինեսի թիմը այժմ գտնվում է վտանգավոր գոտում: «Ուիգանը» 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորզիոնականը և 3 միավորով է հետ 17-րդ տեղում գտնվող «Աստոն Վիլլայից»:
-Եթե Բեյլը չմասնակցի մեր հետ խաղին, ապա դա ոչինչ չի փոխի: Մեր մրցակիցը բարձրակարգ թիմ է: Մենք բոլորս էլ համաձայն ենք, որ Բեյլը Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է: Նա մշտապես լրացուցիչ ճնշում է գործադրում: Սակայն եթե ուզում ես հաղթել «Տոտտենհեմին», ապա պետք է շատ բարձր մակարդակով հանդես գաս նրա դեմ:
Մենք «Տոտտենհեմի» հետ նման իրավիճակներում ենք գտնվում: Նրանք պայքարում են լավագույն քառյակում տեղ զբաղեցնոլու, իսկ մենք Պրեմիեր Լիգայում մնալու համար,- ասել է Մարտինեսը: