«Ֆուլհեմն» ակտիվացրել է գլխավոր մարզիչ Մարտին Յոլի պայմանագրի կետն ու այժմ մասնագետը կշարունակի գլխավորել «Ֆուլհեմը» նաև հաջորդ մրցաշրջանում:
Անցած հանգստյան օրերին «Ֆուհեմը» սենսացիոն հաղթանակ տարավ «Տոտտենհեմի» նկատմամբ (0:1): Թիմը գործնականում ապահովել է տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանի համար: Այս պահին «Ֆուլհեմը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում:
Յոլը մարզում է «Ֆուլհեմը» 2011 թվականի հունիսից: The Guardian պարբերականի փոխանցմամբ ակումբն արդեն երկարաձգել է պայմանագիրը մասնագետի հետ, սակայն չի պատրաստվում այդ մասին պաշտոնապես հայտարարել: Մարտինը ոչ մի լրացուցիչ բան չի ստորագրել, և կողմերը պարզապես շարունակում են աշխատել սովորական ռեժիմով:
Պետք է նշել, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբում երկրպագուներն ու մասնագետները մտավախություն ունեին «Ֆուլհեմի» հետ կապված, քանի որ ամռան վերջին թիմից հեռացան առաջատարներ Մուսա Դեմբելեն և Կլինտ Դեմփսին: Մինչդեռ Յոլը հաղթահարեց այս իրավիճակը և մինչ այսօր դեռ 13 մլն ֆունտ էլ ունի գրպանում տրանսֆերների համար: