«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հերթական անգամ գովել է հարձակվող Դիմիտար Բերբատովին, ով երեկ հաղթանակ բերեց իր թիմին «Տոտտենհեմի» դեմ խաղի ժամանակ (0:1):
Բերբատովը գոլ խփեց խաղի երկրորդ խաղակեսի սկզբին և օգնեց թիմին երեք միավոր վաստակել: Այժմ մարզչի խոսքերով նա ստիպված է հանգիստ տալ Դիմիտարին:
-Խաղից առաջ, իհարկե, հույս ես ունենում՝ վաստակելու երեք միավոր, սակայն Բերբատովն ասաց. «Դուք պետք է ինձ վստահեք»: Այդ պահին մտածեցի, որ նա կատակում է:
Նա նույնն ասել էր նաև «Ստոկի» հետ խաղից առաջ, որում մենք հաղթեցինք նրա գոլի շնորհիվ: Ընդհանրապես, Դիմիտարը հիանալի ֆուտբոլիստ է:
Գոլ խփելուց հետո նա միայն հանգիստ է ցանկանում: Այդ իսկ պատճառով նրան խոստացել եմ մեկ օր, եթե նա գոլ խփի: Կկրկնեմ՝ Բերբատովը հիանալի երիտասարդ է,- հայտնել է Յոլը: The Independent