«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելի գործակալը հայտնել է, որ սլովակ ֆուտբոլիստի ապագան կորոշվի հաջորդ շաբաթ:
Նախորդ մրցաշրջանի վերջում Շկրտելը գործնականում դաշտ դուրս չեկավ, որից հետո լուրեր հայտնվեցին «Էնֆիլդից» 28-ամյա պաշտպանի հեռանալու մասին :
Այժմ Մարտինին հետևում է «Նապոլիի» նորանշանակ մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով Շկրտելի հետ աշխատել է «Լիվերպուլում»:
-Երկու ակումբների միջև («Լիվերպուլի» և «Նապոլիի») ոչ մի խոսակցություն չի եղել: Մարտինը գործող պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ և շատ կարևոր է, որ կատարի այն: Պարզ է, որ «Նապոլին» լավ գիտի Մարտինին, սակայն նրանց միջև կապ լինել չի կարող, քանի որ «Նապոլին» պետք է համաձայնության գա «Լիվերպուլի» հետ:
Ես Անգլիայում կլինեմ հաջորդ շաբաթ, որպեսզի այս հարցը քննարկենք «Լիվերպուլի» հետ և որոշենք Շկրտելի ապագան,- Radio Crc-ին հայտնել է գործակալ Կարոլ Կսոնտոն: