• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեդիսոնը ԱՊԼ֊ի ամենակարևոր ֆուտբոլիստն է

Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերը «Տոտտենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին անվանել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի ամենակարևոր խաղացողը:

Նախորդ գիշեր 26 ամյա Մեդիսոնը օգնեց «Տոտտենհեմին» իր գոլով 2:0 հաշվով հաղթել «Ֆուլհեմին» և զբաղեցնել ԱՊԼ-ի առաջին հորիզոնականը:

Անցյալ ամառ Ջեյմսը «Լեսթերից» 40 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո ԱՊԼ-ում խփել է 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Կարագերի խոսքերով, Պրեմիեր լիգայում չկա որևէ այլ խաղացող, ով այնքան ազդեցություն կունենա իր թիմի խաղի վրա, որքան Մեդիսոնը «Տոտտենհեմում»:

«Իմ կարծիքով, նա Պրեմիեր լիգայի ամենակարևոր խաղացողն է: Կարծում եմ, որ նա բավականին մեծ ազդեցություն է ունեցել «Տոտտենհեմի» վրա»:

«Նրանց մարզիչն արժանի է դրան: Դա նրա փիլիսոփայությունն է, նրա խաղաոճը, բայց Մեդիսոնն իռ մեծ դերն ունի դրանում»:

«Նա ներս մտավ և վերցրեց 10 համարը, Հարի Քեյնի համարը, թերևս լավագույն խաղացողը, ով երբևէ խաղացել է «Տոտտենհեմում»:

«Միայն նրա բնավորությունն է, որ սազում է դրան: Որոշ խաղացողների համար թոփ-ակումբ գնալը չափազանց շատ է, քանի որ դու ճնշման տակ ես, որին չես կարող դիմանալ: Խոսքը ոչ թե նրանց վարպետության, այլ բնավորության մասին է»:

«Նա կարող է դա անել: Նա պատրաստ էր գնալ մեծ ակումբ, հարցազրույցներ անել և լինել ուշադրության կենտրոնում: Նա իսկապես սիրում է դա»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: