• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեդիսոնն ու Սոնը կարող են բաց թողնել «Լիվերպուլի» դեմ հանդիպումը

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն ասել է, որ իր թիմի առաջատարներ Ջեյմս Մեդիսոնը և Սոն Հին Մինը կարող են բաց թողնել «Լիվերպուլի» դեմ հանդիպումը։

Մեդիսոնը, ով ժամանել է «Լեսթերից», և Սոն, ով ստացել է ավագի թևկապը, նոր մրցաշրջանի սկզբում դարձել են «Տոտտենհեմի» հիմնական խաղացողները, սակայն երկուսն էլ թեթև վնասվածքներ են ստացել անցյալ տուրում «Արսենալի» դեմ կայացած ոչ֊ոքիի ժամանակ:

Հարձակվող Բրենան Ջոնսոնը նույնպես հիվանդանոց է գնացել այն բանից հետո, երբ վնասվածք է ստացել «Արսենալի» դեմ խաղում: Նրա մասնակցությունը «Լիվերպուլի» հետ հանդիպմանը բացառված է։

«Բրենանը բաց կթողնի այս շաբաթ հանդիպումը: Դա այնքան էլ լուրջ չէ, բայց բավական է, որ նա բաց թողնի հանդիպումը»:

«Մեդիսոնն ու Սոնը այսօր մարզվեցին, բայց մենք կնայենք նրանց վիճակին մարզումից հետո: Երկուսն էլ զբաղվեցին այն ամենով, ինչ անհրաժեշտ էր, բայց դա կախված կլինի նրանից, թե ինչպես իրենք կզգան իրենց»,- Պոստեկողլուի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:

Հետաքրքիր փաստեր