Nike-ը հրաժարվել է երկարաձգել համագործակցությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ:
Անցյալ շաբաթ 21 ամյա Գրինվուդը ազատվել է նախկին ընկերուհուն բռնաբարելու և ծեծի ենթարկելու մեղադրանքներից։
Այնուամենայնիվ, «Յունայթեդը» հրաժարվել է անհապաղ վերականգնել Մեյսոնին, ով 2022 թվականի հունվարից հեղացված է իր պարտականություններից: Ակումբը ֆուտբոլիստի վերաբերյալ որոշում կկայացնի միայն ներքին հետաքննությունից հետո:
Բայց Nike-ը, որը Գրինվուդի անձնական հովանավորն էր, արդեն կայացրել է իր որոշումը։ Ավելին, ընկերությունը ստիպել է Մեյսոնին սոցիալական ցանցերից հեռացնել կենսագրության մեջ և լուսանկարում իր հիշատակումները։
«Մեյսոն Գրինվուդն այլևս Nike-ի մարզիկ չէ»,- ասվում է Daily Mirror-ի հայտարարության մեջ: