• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մենք ամեն ինչ կանենք «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր երկրպագուներին խոստացել է, որ իր թիմն ամեն ինչ կանի Անգլիայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելու համար։

Շաբաթ օրը Ուեմբլիում մանչեսթերյան դերբին կարող է լինել «Սիթիի» նախավերջին քայլը 1999 թվականին «Յունայթեդի» լեգենդար տրեբլը կրկնելու ճանապարհին:

Գվարդիոլան ցանկանում է, որ «Սիթիի» երկրպագուները վայելեն այս պահը, սակայն իրենք՝ «քաղաքացիները» հեռու են հանգստանալուց և պատրաստ են ամեն ինչի հաղթելու համար:

«Առաջինը, ես կխնդրեմ մեր երկրպագուներին արժանապատիվ վարվել, երկրորդը՝ վայելեք այս անհավանական իրադարձությունը՝ իմանալով, որ խաղացողները ամեն ինչ կտան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաղթանակ տանելու համար»։

«Ո՞վ գիտի, թե ինչ կստացվի դրանից և ինչ արդյունք կունենանք, ես դա չգիտեմ, Էրիկ Տեն Հագը նույնպես չգիտի»:

«Սա ֆուտբոլային հանդիպում է: Վայելեք այս պահը և վայելեք հաջորդ շաբաթը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ՝ երազելով: Դա լավագույն միջոցն է»:

«Դուք պետք է հասկանաք, որ ամեն ինչ կարող է պատահել, բայց մենք ամեն ինչ կանենք «Յունայթեդին» հաղթելու համար»։

«Մենք կփորձենք խաղալ, ինչպես կարող ենք: Այսպիսով, ես կասեի, զվարճացեք, վայելեք, խմեք ճիշտ քանակությամբ գարեջուր խաղից առաջ:»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Թեմատիկ նորություններ