• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մենք շարունակում ենք մնալ համախմբված

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ եզրային հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի սկանդալային թվիթը չի խաթարել իր թիմի համախմբվածությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՖԱ-ն բացատրություն է պահանջել Գարնաչոյից այն բանից հետո, երբ 19 ամյա արգենտինացին սոցցանցում գրառում է կատարել «Յունայթեդի» իր գործընկեր Անդրե Օնանայի մասին։

Գարնաչոն Օնանայի հետ լուսանկարն մակագրել է գորիլաների տեսքով երկու «էմոջիներով», որոնք կարող են դիտվել որպես ռասիստական ​​երանգավորումներ:

Տեն Հագը հաստատում է կապը Ասոցիացիայի հետ, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ Օնանան և թիմի մնացած անդամները աջակցում են Գարնաչոյին:

«Արդյո՞ք ինձ անհանգստացնում է Գարնաչոյի հնարավոր պատիժը, այս պահին ոչ: Մենք խոսում ենք ՖԱ-ի հետ, ես կարող եմ դա հաստատել»:

«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք միասին ենք, մնում ենք միասնական: Դուք ինքներդ տեսաք Անդրե Օնանայի հարցազրույցը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր