«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան զգուշացրել է իր թիմին, որ նրանք ոչ մի շանս չեն ունենա հաղթելու դերբիում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, քանի դեռ դասեր չեն քաղել Լիգայի գավաթում «Սաութհեմպտոնից» կրած պարտությունից։
Օրեր առաջ «Սիթին» դուրս մնաց լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլից՝ կրելով 2:0 հաշվով պարտություն և ցուցադրելով իշխող ֆուտբոլ։
Արդեն շաբաթ օրը «քաղաքայինները» կուղևորվեն իրենց հարևանների մոտ, ովքեր գերազանց մարզավիճակ են ձեռք բերել, և Գվարդիոլան սաներից պահանջում է ավելացնել:
«Յուրաքանչյուր հանդիպում տարբեր է, յուրաքանչյուր մրցաշար տարբեր է: Բայց եթե մենք այսպես խաղանք, իհարկե, շանսեր չենք ունենա»:
«Մենք հստակ գիտենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ ավելի լավ խաղալու համար, և դա այն է, ինչ մենք կփորձենք անել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Independent-ը։