«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը Շվեդիա -Գերմանիա 3:5 խաղում վնասվածք է ստացել:
Շվեդների դեմ խաղի վերջում Օզիլը ստիպված իր տեղը զիջեց Յուլիան Դրակսլերին: Դեռևս հայտնի չէ թուրք կիսապաշտպանի վնսավածքի լրջության աստիճանը: Ամեն դեպքում հարցականի տակ է նրա մասնակցությունը «Նորվիչի» դեմ Պրեմիեր Լիգայի հերթական տուրի խաղում: Լուրերի համաձայն, Օզիլը վնասել է ծունկը:
Նշենք, որ Շվեդիայի դեմ խաղում Օզիլը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Սակայն խաղի հերոսը դարձավ «Չելսիի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ: