«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնել է, որ ցանկանում է իր նոր ակումբի հետ տիտղոսներ նվաճել: «Արսենալն» առանց տիտղոսի է արդեն 8 տարի, սակայն դա չի մտահոգում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ով օրեր առաջ «արքայական ակումբը» փոխեց «Արսենալի» հետ:
Օզիլին չի հետաքրքրում լավագույն քառյակի համար պայքարը, որը վերջին տարիներին կարծես դարձել է Արսեն Վենգերի թիմի գլխավոր նպատակը: Թուրք ֆուտբոլիստը ցանկանում է, որ իր նոր թիմը լինի առաջինը:
-Կարծում եմ՝ մենք կկարողանանք տիտղոս նվաճել, քանի որ դրա համար մեծ պոտենցիալ ունենք: Ես սիրում եմ այս ակումբը և ինձ արդեն հասցրել է դուր գալ Լոնդոնի կյանքը:
Ես ուրախ եմ հանդես գալ Պրեմիեր Լիգայում, քանի որ բոլորն էլ գիտեն, որ սա աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունն է: Այստեղ շատ են բարձրակարգ ակումբները, որոնք պայքարում են առաջին տեղի համար,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Օզիլը: