• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեսութ Օզիլ․ «Արսենալ» եմ տեղափոխվել տիտղոսներ նվաճելու համար»

Մեսութ Օզիլ«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնել է, որ ցանկանում է իր նոր ակումբի հետ տիտղոսներ նվաճել: «Արսենալն» առանց տիտղոսի է արդեն 8 տարի, սակայն դա չի մտահոգում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ով օրեր առաջ «արքայական ակումբը» փոխեց «Արսենալի» հետ:

Օզիլին չի հետաքրքրում լավագույն քառյակի համար պայքարը, որը վերջին տարիներին կարծես դարձել է Արսեն Վենգերի թիմի գլխավոր նպատակը: Թուրք ֆուտբոլիստը ցանկանում է, որ իր նոր թիմը լինի առաջինը:

-Կարծում եմ՝ մենք կկարողանանք տիտղոս նվաճել, քանի որ դրա համար մեծ պոտենցիալ ունենք: Ես սիրում եմ այս ակումբը և ինձ արդեն հասցրել է դուր գալ Լոնդոնի կյանքը:

Ես ուրախ եմ հանդես գալ Պրեմիեր Լիգայում, քանի որ բոլորն էլ գիտեն, որ սա աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունն է: Այստեղ շատ են բարձրակարգ ակումբները, որոնք պայքարում են առաջին տեղի համար,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Օզիլը:

Հետաքրքիր փաստեր