Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը վերջ է դրել իր հեռանալու մասին խոսակցություններին՝ հայտնելով, որ չի պատրաստվում փոխել ակումբը:
Վերջին շաբաթներում խոսվում էր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այնքան էլ գոհ չէ Օզիլից: Հաղորդվեց անգամ, որ Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել տեղափոխվել Պրեմիեր Լիգա:
Սակայն այսօր Մեսութը հայտնել է, որ այս ամռանը չի լքի «Ռեալը»:
-Ես մինչև 2016թ-ը պայմանագիր ունեմ, և ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ «Ռեալում»:
Թերթերը շատ տարբեր լուրեր գրեցին, սակայն ես գործող պայմանագիր ունեմ և ես կմնամ «Ռեալում»,- Օզիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ըստ բրիտանական թերթերի, Օզիլի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»: