«Արսենալի» նորեկ Մեսութ Օզիլն իր հիացմունքն է հայտնել Պրեմիեր Լիգայի հանդեպ, որտեղ այսուհետ նա հանդես կգա:
Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ընթացքում «Արսենալին» հաջողվեց 42.5 մլն ֆունտով «Ռեալից» ձեռք բերել Գերմանիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանին:
Օզիլը վստահ է, որ «Արսենալ» տեղափոխվելն իր համար ճիշտ որոշում էր:
-Ես վստահ եմ, որ մեր ակումբը կհասնի իր նպատակին: Մենք շատ երիտասարդ և մեծ պոտենցիալ ունեցող թիմ ունենք, որն էլ ավելի ուժեղ կդառնա: Ես դրական եմ տրամադրված և կասեմ․ «առաջ «զինագործներ»:
Պրեմիեր Լիգան աշխարհի ուժեղագույն առաջնությունն է, և սա լավ փորձություն է ինձ համար: Ես անհամբերությամբ սպասում եմ: Անգլիայի երկրպագուները շատ էմոցիոնալ են, նրանք ապրում են ֆուտբոլով,- Sky հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Օզիլը: