Անգլիական Պրեմիեր Լիգան ներկայացնող Պեր Մերտեզակերը, Մեսութ Օզիլը, Լուկաշ Պոդոլսկին և Անդրե Շյուրելն Գերմանիայի ազգային հավաքականի հետ դարձան աշխարհի 2014թ-ի առաջնության չեմպիոններ:
Բրազիլիայում կայացած առաջնության եզրափակչում գերմանացիները հանդիպել էին Արգենտինայի հավաքականին: Խաղի լրացուցիչ ժամակում եվրոպացիներին հաղթանակ պարգևեց Մարիո Գյոթցեի խփած գոլը:
Այս պարագայում Գերմանիան դարձավ աշխարհի քառակի չեմպիոն: Նշենք, որ գոլային փոխանցումը կատարեց «Չելսիի» հարձակվող Անդրե Շյուրլեն: