«Արսենալ»-ը շարունակում է կազմը ուժեղացնելու համար ֆուտբոլիստներ փնտրել:
Football Italia-ն տեղեկացնում, է որ այս անգամ «զինագործներ»-ը հետաքրքրվել են Ա Սերիայի ֆուտբոլիստներով:
«Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել «Միլան»-ի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը և «Ինտեր»-ի կիսապաշտպան Ռիկարդո Ալվարեսը: Տրանսֆերի հնարավոր արժեքը չի նշվում:
Նշենք, որ «Արսենալ»-ը մոտ էր Ալվարեսի հետ պայմանագրի ստորագրմանը մինչև նրա «Ինտեր» տեղափոխվելը: