Ֆերնանդո Տորրեսից հետո «Չելսին» վարձակալությամբ «Միլան» ուղարկեց նաև կիսապաշտպան Մարկո վան Գինկելին:
Եթե Ֆերնանդոն «Սթեմֆորդ Բրիջ» այլևս չի վերադառնա, քանի որ նրա պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար, ապա Մարկոն դեռ ապագա ունի «Չելսիում»:
21-ամյա հոլանդացին մեկ մրցաշրջան կանցկացնի «Միլանում»: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մարկոն ծանր վնասվածք ստացավ «Չելսիում»: Այժմ նրա մոտ ամեն ինչ կարգին է, սակայն Ժոզե Մոուրինյոյի թիմում առկա մեծ մրցակցության պատճառով ստիպված այլ ակումբ ընտրեց, որտեղ խաղաժամանակ ստանալու հնարավորություն կունենա: