• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միլների համար պայքարում ֆավորիտը համարվում է «Արսենալը»

Ջեյմս ՄիլներԻնչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Միլների համար պայքարում ֆավորիտը համարվում է «Արսենալը»:

Աղբյուրի հաղորդմամբ, 28-ամյա անգլիացին դեռ նախորդ ամիս «Սիթիի» ղեկավարներին հայտնեց ակումբը լքելու իր ցանկության մասին: Միլները հուսով է, որ «Էթիհադից» հեռանալու դեպքում նա ավելի շատ կխաղա:

Միլներին գնելու ցանկություն հայտնել է արդեն «Արսենալը», ով պատրաստ է Ջեյմսի համար վճարել 10 մլն ֆունտ: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, Միլները կարող է արժանի մրցակից դառնալ Միկել Արտետային և Մաթյո Ֆլամինիին: Միլների հանդեպ իրենց հետաքրքրությունը հայտնել են նաև «Լիվերպուլը», «Տոտտենհեմը» և «Էվերթոնը»:

Միլների ներկայիս պայմանագիրը կլրանա հաջորդ ամռանը, սակայն «քաղաքայինները» չեն ցանկանում կորցնել Ջեյմսին և մտադիր են նրա հետ 4 տարվա պայմանագիր ստորագրել: Միլներին ակումբում պահելու ցանկությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Պրեմիեր Լիգայի ակումբներն պետք է թիմում ունեն սահմանված քանակից ոչ պակաս անգլիացիներ: 2013/14 մրցաշրջանում հիմնական կազմում տեղ են ունեցել երկու անգլիացի՝ Միլները և Ջո Հարտը:

Հետաքրքիր փաստեր