«Չելսիի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալաքը վստահ է, որ Մեսութ Օզիլն ունի բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի հաջողության հասնի «Արսենալում»:
Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Արսենալին» հաջողվեց կատարել իր պատմության ամենաթանկ ձեռքբերումը՝ «Ռեալ Մադրիդից» 42.5 մլն ֆունտով գնելով Օզիլին: Բալաքը, ով իր կարիերայի չորս տարիները անցկացրել է «Չելսիում», հավատում է, որ Օզիլն արագ կհարմարվի անգլիական ֆուտբոլին:
-Մեսութը դեռ երիտասարդ է: Չեմ կարծում, որ նոր ակումբում ինչ որ խնդիրներ կլինեն: «Արսենալը» լավ ակումբ է, որը Մեսութի համար ռեկորդային գումար է վճարել: Դա խոսում է Օզիլի համաշխարհային ճանաչման մասին:
Ես հավատում եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի և նա կուժեղացնի առաջնությունը՝ հատկապես իր տեխնիկայով և արագությամբ,- Բալաքի խոսքերն է մեջբերում Goal-ը: