• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միխայել Բալաքը հավատում է «Արսենալում» Օզիլի հաջողությանը

Միխաել Բալաք«Չելսիի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալաքը վստահ է, որ Մեսութ Օզիլն ունի բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի հաջողության հասնի «Արսենալում»:

Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Արսենալին» հաջողվեց կատարել իր պատմության ամենաթանկ ձեռքբերումը՝ «Ռեալ Մադրիդից» 42.5 մլն ֆունտով գնելով Օզիլին: Բալաքը, ով իր կարիերայի չորս տարիները անցկացրել է «Չելսիում», հավատում է, որ Օզիլն արագ կհարմարվի անգլիական ֆուտբոլին:

-Մեսութը դեռ երիտասարդ է: Չեմ կարծում, որ նոր ակումբում ինչ որ խնդիրներ կլինեն: «Արսենալը» լավ ակումբ է, որը Մեսութի համար ռեկորդային գումար է վճարել: Դա խոսում է Օզիլի համաշխարհային ճանաչման մասին:

Ես հավատում եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի և նա կուժեղացնի առաջնությունը՝ հատկապես իր տեխնիկայով և արագությամբ,- Բալաքի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հետաքրքիր փաստեր