Նիգերիայի հավաքականը երեկ երեկոյան դարձավ աֆրիկյան ազգերի եռակի գավաթակիր: Նիգերիացիները եզրափակաչում նվազագույն հաշվով առավելության հասավ Բուրկինա-Ֆասոյի նկատմամբ՝ 1:0:
Առաջնության հաղթողների մեջ էին Պրեմիեր Լիգայում հանդես եկող Ջոն Օբի Միկելը և Վիկտոր Մոզեսը, ովքեր հանդես են գալիս «Չելսիում», ինչպես նաև Կենետ Օմերուոն, ում տրանսֆերային իրավունքները նույնպես պատկանում են «կապույտներին»:
Ավելացնենք, որ Միկելը և Մոզեսը եզրափակիչ խաղի մեկնարկային կազմում էին: Խաղը տեղի ունեցավ Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի 90 հզր նստատեղ ունեցող «Սոկեր Սիթի» մարզադաշտում: