«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան ամենայն հավանականությամբ բաց կթողնի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղը «Նյուքասլի» դեմ, որում որոշվելու է իր թիմի՝ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու հարցը:
Երեկ կայացած «Ուիգանի» հետ խաղում իսպանացի ֆուտբոլիստը հարկադրված փոխարինվեց: Այժմ Արտետան կարող է բաց թողնել «Արսենալի» արտագնա հանդիպումը, որտեղ «զինագործները» պետք է հաղթեն Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար:
-Արտետան լավ չէ: Նա վնասվածք ունի, և դա կարող է խնդիր լինել առաջիկա կիրակի օրը: Մենք դեռ չգիտենք, պետք է 24 ժամ սպասել: Նա մեծ հարցականի տակ է,- հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Goal