«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ դեռ իր թիմը չի հավակնում Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսին:
Շաբաթ օրը «Ֆուլհեմի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակի շնորհիվ «Արսենալը» երկարաձգեց իր 100 տոկոսանոց ելույթների շարքը նոր մրցաշրջանի սկզբում և միանձնյա շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Արտետան գոհ է նրանից, թե ինչպես է իր թիմն արձագանքել Ալեքսանդր Միտրովիչի գոլին, սակայն չի ցանկանում բարձրաձայնել մրցաշրջանում իրենց գլխավոր նպատակը։
«Կարո՞ղ եք ասել, որ «Արսենալը» տիտղոսի համար պայքարում է:
– Ոչ, սա միայն սեզոնի սկիզբն է: Սեզոնը երկար մարաթոն է: Դուք պետք է մնաք խոնարհ և սոված»:
«Դա մեզ մեծ իմպուլս տվեց, շատ հաճելի է այս կերպ հաղթելը: Մենք սխալվեցինք և պատժվեցինք դրա համար, բայց հաղթահարեցինք հանգամանքները և հավատացինք մեր ուժերին երկրպագուների աջակցության շնորհիվ»:
«Երկրպագուները ցանկանում էին հաղթել հանդիպումը, նրանք մեզ ոտքի կանգնեցրին, իսկ մենք դա արեցինք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։