«Սուոնսի Սիթիի» հարձակվող Միչուն, ինչպես երևում է, կարիերան կշարունակի «Նապոլիում»:
Բաֆետիմբի Գոմիսի հետ 4 տարվա պայմանագիր ստորագրելուց հետո ուելսյան ակումբը չի փորձի պահել Միչուին, ում ծառայություններով հետաքրքրվողների թվում են նաև «Վեստ Հեմ Յունայթեդը» և Մադրիդի «Ատլետիկոն»:
The Guardian պարբերականը հայտնում է, որ շաբաթ օրը 28-ամյա իսպանացին բուժզննում է անցել Նեապոլում: Առաջիկա օրերի ընթացքում «Նապոլին» պետք է ավարտին հասցնի Միչուի տրանսֆերը:
Ավելացնենք, որ Միչուն «կարապների» հետ է 2012թ-ից, երբ տեղափոխվեց «Ռայո Վալեկանոյից»: Անգլիայում իր փայլուն մեկնարկային մրցաշրջանով Միչուն արժանացավ անգամ Իսպանիայի ազգային հավաքականի հրավերին: