«Սուոնսիի» իսպանացի հարձակվող Միչուն հրաժարվել է տեղափոխվել մադրիդյան «Ատլետիկո»: Նա նշել է, որ ինքը գոհ է Անգլիայում:
-Լիովին երջանիկ եմ «Սուոնսիում»: Խաղում եմ բոլոր խաղերում գրեթե առանց փոխարինման, այդ իսկ պատճառով ինձ համար լավ է այստեղ: Իհարկե, հաճելի է իմանալ, որ «Ատլետիկոյի» նման ակումբը հետաքրքրված է ինձնով, բայց դեռևս իմ մտքերը կապված են միայն իմ ներկայիս ակումբի հետ:
Այս մրցաշրջանում Միչուն արդեն խփել է 12 գոլ 16 հանդիպումներում և այժմ գլխավորում է Պրեմիեր Լիգայի ռմբարկուների աղյուսակը: Marca