Անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող իսպանացի հարձակվողներ Միչուն և Ֆերնանդո Տորրեսը չեն հրավիրվել Իսպանիայի ազգային հավաքական: Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է Ուրուգվայի դեմ Իսպանիայի հավաքական հրավիրվածների ցուցակը, որում չկան Միչուն և Տորրեսը:
Սպասվում էր, որ դել Բոսկեն կհրավիրի «կարապների» ռմբարկու Միչուին, ով ընթացիկ մրցաշրջանում դարձել է 16 գոլի հեղինակ, որից 13-ը՝ Պրեմիեր Լիգայում:
Մարզիչը անտեսել է նաև Տորրեսին, ով «Չելսիում» ունի մշտական խաղային պրակտիկա:
-Դժվար է ընտրություն կատարելը, սակայն կարող եմ ասել, որ հավաքական հրավիրվածները արժանի են եղել: Մենք բարձր ենք գնահատում Միչույի դերը անգլիական Պրեմիեր Լիգայում, սակայն այս պահին հավաքականում չենք կարող նրան տեղ հատկացնել:
Իսկ Տորրեսը համաշխարհային ֆուտբոլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից է, սակայն այժմ նա էլ տեղ չունի հավաքականում,- ասել է դել Բոսկեն: Sky Sports