«Սուոնսիի» հարձակվող Միչուն, ով օրերս իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական, խոստովանել է, որ այս պահն իր կարիերայի գագաթնակետն է համարում:
Հիշեցնենք, որ ուելսյան ակումբի առաջատարը հրավիրվել է Իսպանիայի հավաքական «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Դավիդ Վիլյային փոխարինելու համար, ով վնասվածք ունի:
Միչուն խոստովանել է, որ միշտ երազել է կրել «աշխարհի լավագույն թիմի» մարզաշապիկը, և չի թաքցնում իր ուրախությունն` առաջին անգամ հավաքական հրավիրվելու կապակցությամբ:
-Սա այն է, ինչի մասին երազում է յուրաքանչյուր իսպանացի ֆուտբոլիստ: Սակայն դա հեշտ չէ: Ոչ բոլորին է հաջողվում կրել աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը:
Տեսնենք, արդյոք կլինեմ այնքան հաջողակ, որպեսզի խաղամ: Սական ես այժմ շատ ուրախ եմ: Սա ֆուտբոլիստի համար ամենաբարձր կետն է:
Շատ ֆուտբոլիստներ են բացակայում Իսպանիայի հավաքականից, սակայն թիմը համալրված է շատ բարձրակարգ ֆուտբոլիստներով: Հույս ունեմ, որ ես կխաղամ, չնայած ամեն դեպքում շատ շնորհակալ եմ հրավերի համար,- Միչուի խոսքերն է մեջբերում Goal-ը: