«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում մնալու է «Լիբերթիում»:
Լիգայի գավաթը նվաճելուց հետո Լաուդրուպին ուղարկում են մեկ այս, մեկ այլ ակումբ: Մինչդեռ մասնագետը հաստատել է, որ չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից:
-Հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ «Սուոնսիին» ավելի ուժեղ դարձնել: Շատ խնդիրներ ունենք, խաղալու ենք Եվրոպայում և ցանկանում ենք ստանալ այդ փորձը: Ցանկանում եմ լինել այս ամենի մի մասնիկը:
Այս տարի բոլորը մեզ հիշում են գավաթը նվաճելու համար, սակայն Պրեմիեր Լիգայի լավագույն տասնյակում լինելը նույնպես լավ արդյունք է: Գումարն ամեն ինչ չէ, որ նշանակում է կյանքում և ֆուտբոլում, սակայն բավականին կարևոր բան է, և նշանակում է, որ ավարտել մրցաշրջանը լավագույն տասնյակում շատ քիչ գումարով շատ ավելի լավ է,- հայտնել է Լաուդրուպը: Sky Sports