«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ չի վախենում իր լավագույն ֆուտբոլիստներից որևէ մեկին վաճառելուց և դրանում ոչ մի խնդիր չի տեսնում:
«Սուոնսիի» ֆուտբոլիստները շատ ակումբների ուշադրության կենտրոնում են: Այս ամառ հնարավոր է ակումբից հեռանան Միխել Վորմը, Էշլի Ուիլյամսը, Միչուն և Չիկո Ֆլորեսը: Մինչդեռ ակումբի գլխավոր մարզիչը պատրաստ է դրան:
-Անհնար է պահել չափից շատ խաղացողների իրենց կամքին հակառակ: Կան շատ պատճառներ, թե ինչու է դժվար լինում հրաժարվել առաջարկներից:
Եթե մեր հիմնական կազմի երեք-չորս խաղացողներ միանգամից ասեն, որ հնարավորություն ունեն՝ ավելի ուժեղ ակումբ տեղափոխվելու, և նրանք ցանկանում են դա անել, ապա մենք դա թույլ չենք տա: Սակայն մեկ դեպք հնարավոր է,- հայտնել է մասնագետը: BBC