«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ թիմը կարող է հրաժարվել հուլիսին Հարավային Կորեա կատարելիք այցից: Պատճառն այն է, որ այդ երկիրը կոնֆլիկտի մեջ է Հյուսիսային Կորեայի հետ:
-Իհարկե, այսպիսի բաները կարող են ազդել: Մեզանից ոչ մեկը չէր մեկնի այնպիսի վայր, որտեղ վտանգ կա: Նման իրավիճակում ավելի լավ է խուսափել այդ այցից, եթե արտաքին գործերի նախարարությունը չասի, որ ամեն ինչ նորմալ է, և խնդիրներ էլ չկան:
Կհետևենք իրավիճակին: Շրջագայության մի մասն արդեն հաստատված է: Դեռ հարց է, թե քանի ընկերական հանդիպում կանցկացնենք: Կարող է լինել երկու կամ երեք խաղ,- հայտնել է Լաուդրուպը: