Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ և այժմ պատրաստ է տեղափոխվել «Արսենալ»։
«Արմենպրես» լրատվականի տվյալներով, մեր հայրենակիցը չի ցանկանում երկարաձգել «Բորուսիայի» հետ պայմանագիրը, որը կլրանա մեկ տարուց։ Ֆինանսական կորուստ չունենալու համար դորտմունդյան ակումբը պատրաստ է այս ամառ վաճառել Հենրիխին։
Հաղորդվում է, որ 27-ամյա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան արդեն բանակցում է «Արսենալի» հետ, որի սկաուտները բազմիցս հետևել են Հենրիխի խաղին։ Ակումբներն այժմ քննարկում են նաև տրանսֆերային գումարի հարցը։
Ավելացնենք, որ Մխիթարյանին ցանկանում են իրենց թիմում տեսնել նաև «Յուվենտուսը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», սակայն Հենրիխը որոշել է կարիերան շարունակել Արսեն Վենգերի թիմում։ Աղբյուրի հաղորդմամբ, Մխիթարյանն արդեն բնակարան է փնտրում Լոնդոնի հյուսիսում։